«Սիվիտտա» միջազգային խորհրդատվական ընկերությունը, որը գործող գրասենյակ ունի նաև Երևանում, վերաբրենդավորվում է և միավորում բոլոր քույր ընկերությունները՝ ներառյալ համաշխարհային ճանաչում ունեցող թվային զարգացման «Մեդիապարկ» ընկերությունը և էստոնական թվային արտադրանքի «Սինգլթոն» ստուդիան մեկ միասնական անվան և կառուցվածքի տակ։ «Սիվիտտային» միանալուց հետո «Սիվիտտա ԷյԷմ»-ի աշխատակիցների թիվը կրկնապատկվել է, հայաստանյան թիմը մեծ ներգրավվածություն է ունեցել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Բալկանյան երկրներում իրականացվող նախագծերում: Հայաստանում «Սիվիտտա ԷյԷմ»-ը գործարկել է նորարարական ճյուղը՝ իրականացնելով աքսելերացիոն ծրագրեր, օգնելով ստարտափներին և կազմակերպություններին գտնել ֆինանսավորման աղբյուրներ և իրականացնել նորարարական ծրագրեր: «Սիվիտտա Էյէմ»-ի գործառնությունների ղեկավարի պաշտոնը ստանձնել է Սոնա Գրիգորյանը։
«Սիվիտտայի» հիմնադիր և խմբի գործադիր տնօրեն Ադամ Սաուլիուս Վաինան նշում է, որ բիզնես խորհրդատվական ոլորտը սովորաբար խուսափում է մերօրյա կազմակերպությունների կարիքներին անդրադառնալուց։
«Այսօր որևէ ընկերություն կամ կազմակերպություն, ըստ իրավիճակի, կարիք ունի համապատասխան մոտեցման: Մենք մարտահրավեր ենք նետում խորհրդատվության ավանդական նորմերին՝ ներկայացնելով միջազգային այնպիսի համագործակցություն, որն անխափան կերպով համատեղում է թվային և խորհրդատվական ծառայությունները և՛ պետական, և՛ մասնավոր պատվիրատուների համար: Ես խորապես հավատում եմ, որ խորհրդատվական մոտեցման այս նոր շրջանն ապագայի համար հարակայուն բիզնես կառուցելու բանալին է»,- նշում է Վաինան:
Նա ավելի քան մեկ տասնամյակի մասնագիտական փորձ ունի խորհրդատվական ոլորտում, ինչպես նաև խորհրդի անկախ անդամի փորձառություն՝ միջազգային առաջատար մի քանի ընկերություններում:
Վաինան նշում է, որ «Սիվիտտան» առաջնորդում է իր սեփական օրինակով, որ դժվար ժամանակները կարող են ծառայել որպես զարգացման հնարավորություն: Նախորդ տարվա ընթացքում ընկերությունն ընդլայնվել է երեք նոր շուկաներում՝ Ուզբեկստան, Հունգարիա, Պորտուգալիա, որն անսովոր աճ է որպես «անկումային» բնութագրվող տարվա համար։
Վերաբրենդավորման արշավը՝ «Հարցադրե՛ք պատասխանը» խորագրով, նպատակ ունի «Սիվիտտան» դիրքավորել որպես ստատուս-քվոյին մարտահրավեր նետող և իր հաճախորդների համար ստեղծագործական լուծումներ գտնող թիմ: Գործակցային մոտեցման շնորհիվ «Սիվիտտան» հաճախորդներին հնարավորություն է տալիս մեկ թիմի դիմելով ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները:
«Սիվիտտայի» հայաստանյան գրասենյակն ունի 25 աշխատակից, տեղական թիմը ղեկավարում են փորձառու գործընկերներ Սոնա Գրիգորյանը, Մանուկ Հերգնյանը և այլք: Համագործակցելով ամբողջ աշխարհից տարբեր թիմերի անդամների հետ՝ նրանք կարևոր դեր ունեն գլոբալ ռազմավարությունները տեղական փորձագիտական կարողությունների հետ համապատասխանեցնելու գործում:
«Սիվիտտան» միջազգային խորհրդատվական ընկերություն է, որը գործում է ավելի քան 20 երկրներում և համախմբում է 750-ից ավելի մասնագետների դինամիկ թիմ՝ սփռված 30-ից ավելի գրասենյակներում: Հիմնադրվել է 2013 թվականին, արմատներով՝ Բալթյան տարածաշրջանից: Օրգանական աճի, վերամիավորումների և ձեռքբերումների շնորհիվ «Սիվիտտան» այժմ տարածված է Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում և ընդլայնվում է դեպի Հյուսիսային ու Կենտրոնական Ասիա:
«Սիվիտտայի» և նրա նոր ինքնության մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ [email protected]