Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը (ՀՄԶ) Ի-Վի Քոնսալթինգի (այժմ ՍԻՎԻՏՏԱ Հայաստան) և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի (Համաշխարհային տնտեսական համաժողովի Գլոբալ մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն) ամենամյա հրապարակում էր, որը նպատակ ունի խրախուսել և խթանել Հայաստանի մրցունակության բարձրացման վերաբերյալ խորքային երկխոսություն ու վերլուծություն։
ՀՄԶ-ն Հայաստանի մրցունակության դիրքի մանրակրկիտ գնահատական է տալիս և այդ դիրքը հենանիշավորում տարածաշրջանի հարևան երկրների համապատասխան ցուցանիշների հետ։ Այն փորձ է անում վերլուծական հայացք գցել Հայաստանի միջազգային մրցակցային դրության և վերջինիս վրա ազդող գործոնների վրա՝ օգտագործելով մրցունակության ժամանակակից հայեցակարգային շրջանակներ։
Առաջին ՀՄԶ-ն հրապարակվել է 2008 թ․, ընդ որում զեկույցի նախաբանի հեղինակներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, մրցակցային ռազմավարության և միազգային մրցունակության հեղինակավոր փորձագետ Մայքլ Ի․ Փորթերը։ Իր ներածական խոսքում Մ․ Փորթերը նշել է․ «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի այս առաջին հրապարակումը վկայում է այն մասին, որ Հայաստանը ևս սկսում է լրջորեն վերաբերվել մրցունակությանը և տնտեսական զարգացման գործուն ռազմավարության մշակմանը»։
Հիմնվելով հայեցակարգային մրցունակության ժամանակակից շրջանակների վրա, զեկույցը վերլուծության է ենթարկում և նկարագրում Հայաստանի տնտեսական իրավիճակը, որը ՀՄԶ 2008-ում բնութագրվում է որպես «աճ-մրցունակություն պարադոքս»։ Պարադոքսն արտացոլվում է մակրոտնտեսական չափողականության մեծ մասի աճի բարձր, սակայն՝ մրցունակության ցածր կամ հետնապահ տեմպերի մեջ․
Հայաստանի մրցունակության երկրորդ զեկույցի սևեռակետը երկրում նորարարությունների կատարողականի ուսումնասիրումն էր։
Համաշխարհային տնտեսական համաժողովի մրցունակության վարկանիշերի հիման վրա ՀՄԶ 2009-ում նշվում է, որ Հայաստանի միջազգային մրցունակության անկումը կանգ է առել 2009-ին․ ընդ որում, 133 երկրների մեջ Հայաստանը զբաղեցնում է 97-րդ տեղը՝ որևիցե փոփոխություն չգրանցելով 2008-ի ցուցանիշի համեմատ։
Հայաստանի ազգային մրցունակության երրորդ զեկույցը նվիրված էր Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում առկա մարտահրավերներին․ Համաշխարհային տնտեսական համաժողովի 2010-2011 թթ․ Մրցունակության համաշխարհային զեկույցում 139 երկրների մեջ Հայաստանը զբաղեցրել է 98-րդ տեղը՝ նախորդ զեկույցի համեմատությամբ մեկ նիշ ներքև։ Զեկույցը ցույց տվեց, որ համեստ աճ է գրանցվել առողջապահության, կրթության ու ապրանքային շուկայի արդյունավետության ոլորտներում և անկում՝ մակրոտնտեսական ու ֆինանսական շուկաներում։
Զեկույցում վերլուծության է երնթարկվում Հայաստանի մրցունակության կատարողականը՝ սկսած 2005-ից, հատուկ շեշտադրում անելով հայաստանյան մասնավոր ընկերությունների կառավարման գործելակերպերի վրա։ Հայաստանի մրցունակության կատարողականը, սկսած 2005-ից կայուն կերպով նվազել է, բայց 2011-ին դրական տեղաշարժ է եղել, որը կառուցվածքային փոփոխությունների արդյունք է։ Հայաստանյան ընկերություններում կառավարման գործելակերպերի համակողմանի ուսումնասիրությունը լուրջ խզումներ է ի հայտ բերել՝ համաշխարհային լավագույն գործելակերպերի համեմատությամբ։
Զեկույցի նախաբանը գրել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը։ 2014 թ․ Հայաստանի համար ամենասուր ընկերային (սոցիալական) մարտահրավերները եղել են գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը։ Ընդ սմին, տնտեսության մրցունակության առաջին և ամենակարևոր ցուցանիշ կարող է համարվել դրա՝ համեմատաբար բարձր վարձատրությամբ աշխատատեղերի ստեղծման և պահպանման կարողությունը։ Մրցունակությունը երկրի ռեսուրսների օգտագործման արդյունավետության հիմնաքարն է։ Արտադրողականության աճը պետք է պայմանավորված լինի տնտեսական աճով, այլապես այն կապահովվի զբաղվածության հաշվին։
Զեկույցում ներկայացված է Հայաստանի տնտեսության վերջին 25 տարիների ընդհանուր վերլուծական պատկերը։ Ընդ որում, զեկույցում հատուկ ուշադրություն է հատկացվում չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը, բեկումնային տեխնոլոգիաների գլոբալ տարածմանը և դրանց համալիր ազդեցությանն ու Հայաստանի համար նորահայտ հնարավորություններին։
Զեկույցում ներկայացված է Հայաստանի տնտեսական ցուցանիշների և մրցունակության համապարփակ վերլուծությունը՝ զբաղվածության միտումների և կառուցվածքային փոփոխությունների տեսանկյունից։ Զեկույցում վերլուծության են ենթարկվում և հասցեագրվում են աշխատաշուկայի մարտահրավերները, փոփոխություններն ու հնարավորությունները և առաջարկվում է աշխատուժի զարգացմանը միտված բարեփոխումների օրակարգ՝ խնդիրները լուծելու և ռազմավարական հնարավորություններից օգտվելու նպատակով։