Հանրային զբոսայգիների, հանգստի օբյեկտների եվ կանաչ տարածքների գնահատում հայաստանում եվ վրաստանում

Client

World Bank Group

Հայաստանի Երևան և Վրաստանի Ռուսթավի քաղաքներն առերեսվում են կյանքի որակին առնչվող մարտահրավերների, ներառյալ անհամարժեք կանաչ տարածքները, օդի վատ որակը և հանգստի գոտիների սահմանափակ մատչելիությունը։ Բնակիչների առողջության և բարեկեցության վրա բացասական ազդեցություններն ակներև են և պահանջում են հրատապ համապարփակ միջամտություն։

«Կանաչ տարածքների բարելավում հարակայուն քաղաքների համար» նախագիծը, որը Համաշխարհային բանկի և Երևանի ու Ռուսթավիի քաղաքապետարանների համատեղ նախաձեռնությունն է, նպատակաուղղված է քաղաքային կանաչ ենթակառույցների և ընդհանուր կենսապահովման էական բարելավմանը։

Այս համատեքստում Սիվիտտայի գլխավորած կոնսորցիումը գնահատել և հասցեագրել է քաղաքների կանաչ տարածքները պատուհասած մի շարք խնդիրներ։

Նախագծի էությունը

Կանաչ տարածքներն ապահովում են բազմաթիվ առավելություններ, ներառյալ հանգիստը, օդի որակի բարելավումը և համայնքի ընդհանուր բարեկեցությունը։ Սակայն մեկ շնչին ընկնող կանաչ տարածքի ապահովման առումով Երևանը և Ռուսթավին հեռու են միջազգային չափորոշիչներից։ Համեմատական վերլուծության միջոցով առանձնացվել են քաղաքներում առկա թերությունները, դրանով իսկ շեշտադրելով այս նախագծի կենսական կարևորությունը բնակիչների համար։

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակը եղել է Երևանի և Ռուսթավիի լանդշաֆտի հեղափոխական փոփոխությունը՝ կանաչ տարածքների վերականգնման միջոցով։ Ըստ էության, նպատակը եղել է քաղաքները վերածել գործուն, հարակայուն հանգրվանի, որտեղ բնակիչները կկարողանան բարգավաճել փարթամ կանաչի պայմաններում՝ վայելելով ոչ միայն պարզապես հարակայուն շրջակա միջավայրը, այլև ընկերային համախմբվածությունն ու տնտեսական բարեկեցությունը։

Իրականացման մեթոդաբանությունը

Մեր հավակնոտ նպատակին հասնելու համար մշակել ենք իրականացման դինամիկ և նորարարական ճանապարհային քարտեզ, որտեղ նորագույն տեխնոլոգիան համադրել ենք համայնքի ներգրավվածության և քաղաքային պլանավորման սկզբունքների հետ։

  1. Համապարփակ քարտեզագրում և վերլուծություն․ Մեր անցնելիք ճանապարհի մեկնարկը տվեցինք՝ խոր ուսումնասիրելով այս քաղաքների կենտրոնները՝ մանրակրկիտ կերպով քարտեզագրելով կանաչ տարածքները, զբոսայգիները և հանգստի գոտիները։ Տվյալների ընդլայնված վերլուծության շնորհիվ արժեքավոր տեղեկություններ ենք ձեռք բերել այդ տարածքներում տիրող իրավիճակի մասին՝ բացահայտելով առկա բացթողումներն ու բարելավման հնարավորությունները։
  2. Շահակիրների ներգրավվածություն․ Այսպիսի լայնամասշտաբ որևէ նախագիծ չի կարող հաջողությամբ պսակվել առանց համայնքի ակտիվ մասնակցության։ Մենք փոխգործակցություն հաստատեցինք բնակիչների, համայնքային խմբերի և տեղական շահակիրների հետ՝ առաջարկելով հաղորդակից դարձնել իրենց օգտագործած կանաչ տարածքների վերաբերյալ սեփական տեսլականներին ու ձգտումներին։  Նրանք անգնահատելի ներդրում  ունեցան մեր ռազմավարության ձևավորման և այս քաղաքներն իրենց տունը համարող մարդկանց կարիքներին ու ցանկություններին դրանք համահունչ դարձնելու գործում։
  3. Ռազմավարական միջամտություններ․ Հստակ ու խոր պատկերացում ունենալով առկա մարտահրավերների ու հնարավորությունների մասին, մենք ձեռնամուխ եղանք վերափոխման գործընթացին։ Մեր բոլոր միջամտությունները՝ եղած զբոսայգիների վերականգնումից մինչև նոր կանաչ միջանցքների ստեղծում, մանրակրկիտ կերպով մշակվել են՝ քաղաքներից յուրաքանչյուրի ինքնությունը պահպանելով հանդերձ, ազդեցությունն առավելագույնի հասցնելու նկատառումով։
  4. Բնապահպանական հարակայունություն․ Մեր մոտեցման առանցքային տարրը բնապահպանական հարակայունության նպատակին հավատարիմ մնալն է։ Մենք ներառել ենք դիզայնի նորարարական սկզբունքներ՝ քաղաքային ջերմային կղզու էֆեկտը մեղմելու, կենսաբազմազանությունն ընդլայնելու և օդի որակը բարելավելու նպատակով։ Սանձահարելով բնության ուժը, մենք ոչ միայն ստեղծեցինք գեղեցիկ տարածքներ, այլև մեր նպաստը բերեցինք մեր քաղաքների երկարաժամկետ առողջությանն ու բերեկեցությանը։
  5. Մշտադիտարկում և հարմարվողականություն․ Մեր ուղին չավարտվեց լոկ մեր միջամտությունների իրականացմամբ։ Առաջընթացի հետագծման և մեր ջանքերի ազդեցությունը չափելու համար մենք ստեղծեցինք մշտադիտարկման հուսալի մեծանիզմներ։ Սա թույլ տվեց մեր ռազմավարությունը հարմարեցնել ու կատարելագործել քաղաքների զարգացման բարդությունները հաղթահարելուն զուգընթաց՝ ապահովելով քաղաքների հետագա զարգացումն ու բարգավաճումը։

Առաջարկութույուններ բարելավման համար

Նախագծով առաջարկվում են բացահայտված մարտահրավերների հասցեագրմանը և Երևան քաղաքի կանաչ տարածքների բարելավմանն ուղղված մի շարք համապարփակ առաջարկություններ, ներառյալ հետևյալը․

Տարածական պլանավորման վրա հիմնված որոշումների կայացում․

  • Երկրատեղեկատվական համակարգերի վրա հիմնված գործիքի ստեղծում՝ տարածական վերլուծության համար։
  • Կենսաբազմազանության և կանաչ համակարգերի զարգացմանը միտված բարեկարգման հատուկ պլանի մշակում։

Կանաչապատման գիտահեն մեթոդաբանություն․

  • Խոր արմատներ և ուժեղ բնափայտ ունեցող ծառերի տնկում։
  • Շրջակա միջավայրի վրա ազդեցությունը մեղմելու նկատառումով հովանոցային էֆեկտի ստեղծում։

Հանրային կանաչ տարածքները որպես համաքաղաքային համակարգ․

  • Քաղաքային կանաչ տարածքների դիտարկումը որպես միասնական և փոխկապակցված համակարգ։
  • Անդրադարձ կանաչ տարածքների միջև բացակայող օղակներին։

Քաղաք-պարտեզ կարգավիճակի վերահաստատում․

  • Կանաչ տարածքների հետագա ընդլայնման համար նոր տարածքների առաջարկում։
  • Կանաչ տարածքների ընդլայնման փուլային մոտեցում։

Ինքնաբավ կանաչ տարածքներ․

  • Կանաչ տարածքների համար հարկերի կիրառում։
  • Համայնքապետական «կանաչ» պարտատոմսեր թողարկելու հնարավորության ուսումնասիրում։
  • Մասնավոր հատվածի ներգրավում հարակայուն նախաձեռնություններում։

Աշխատաժողովներ

Նախագծի ավարտից հետո Հայաստանում և Վրաստանում հրիվիրվեցին մի շարք ներկայացուցչական աշխատաժողովներ՝ համախմբելով կառավարության ներկայացուցիչների, համայնքապետարանների պաշտոնյաների և այլ առանցքային շահակիրների։ Աշխատաժողովները ծառայեցին որպես կարևորագույն հարթակ՝ նախագծի  արդյունքները քննարկելու, կարծիքներ փոխանակելու և երևանում ու Ռուսթավիում կանաչ տարածքների հետագա զարգացման ռազմավարություն մշակելու համար։

Հայաստանում կայացած աշխատաժողովը համախմբեց կառավարության տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ քաղաքային պլանավորման, բնապահպանական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների։ Համայնքների ղեկավարների, բնապահպանական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների փորձագետների կողքին աշխատաժոովին ակտիվորեն մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները։  Մասնավորապես, խոր քննարկումներ եղան գնահատման արդյունքների վերաբերյալ, որոնց ընթացքում շեշտադրվեցին քաղաքի կանաչ տարածքների առջև ծառացած մարտահրավերները և նշվեցին առաջնահերթ միջամտության կարիք ունեցող ոլորտները։ Շահակիրները մտքեր փոխանակեցին քաղաքականության հնարավոր բարեփոխումների, ներդրումային ռազմավարության և Երևանի կանաչ ենթակառուցվածքի վերականգնմանն ու պահպանմանն ուղղված նախաձեռնություններին համայնքների ներգրավման վերաբերյալ։

Նմանապես, Ռուսթավիում անցկացված աշխատաժողովը մեկտեղեց կառավարության պաշտոնյաների, քաղաքապետարանի ներկայացուցիչների և համայնքային շահակիրների՝ նախագծի արդյունքների մասին խորհելու և անհրաժեշտ գործողությունների շարք նախանշելու համար։ Մասնակիցները աշխույժ քննարկումներ անցկացրին կանաչ տարածքների բաշխվածության անհամամասնությունների, բնապահպանական հարակայունության վրա ուրբանիզացիայի ազդեցության և հանրային ունեցվածքի պահպանման գործում կառավարման դերի վերաբերյալ։ Գործակցային երկխոսության միջոցով մասնակիցները քննության առան նորարարական լուծումներ, հաստատեցին գործընկերային կապեր և ապագա սերունդների համար Ռուսթավիի կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու նպատակով համատեղ գործողություն իրականացնելու հանձնառություն ստանձնեցին։

Աշխատաժողովներն ընդգծեցին քաղաքային բարդ մարտահրավերներին դիմակայելու գործում բազմաշահակիր գործակցության և մասնակցային որոշումների կայացման կարևորությունը։ Օգտվելով պետական մարմինների, քաղաքապետարանների և քաղհասարակության հավաքական փորձից, մասնագիտական գիտելիքներից և ռեսուրսներից՝ Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են ոտք դնել դեպի ավելի կանաչ, ավելի հարակայուն քաղաքներ տանող ուղին՝ բոլոր բնակիչների համար ապահովելով ավելի պայծառ ու ավելի առողջ ապագա։