Հայաստանի գյուղատնտեսական ջերմոցային գազերի հաշվետվողականության ամրապնդումը

Client

United Nations Development Programme (UNDP)

Հաճախորդի նկարագիրը՝

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) աջակցում է Հայաստանի կառավարությանը՝ Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործում:

Այս աջակցությունն իրականացվում է ջերմոցային գազերի արտանետումների և մեղմմանն ուղղված գործողությունների մշտադիտարկման ու հաշվետվողականության թափանցիկության ամուր համակարգի մշակման միջոցով:

Մարտահրավերը՝

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը, որն ընդգրկում է անասնաբուծությունն ու բուսաբուծությունը, հանդիսանում է ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրը երկրում։ Այդուհանդերձ, ոլորտի արտանետումների վերաբերյալ հուսալի և մանրամասն տվյալների պակաս կար։ Գոյություն ունեցող ազգային գույքագրումները հիմնված էին թերի կամ հնացած տվյալների վրա, հատկապես՝ գոմաղբի կառավարման և հողային արտանետումների մասով։

Հիմնական մարտահրավերը երկրին բնորոշ արտանետումների ճշգրիտ գործակիցների ստեղծումն էր և տվյալների ազգային համակարգերի հզորացումը՝ միջազգային հաշվետվողականության ստանդարտներին համապատասխանությունն ապահովելու համար։ Այս աշխատանքը պահանջում էր լայնածավալ դաշտային հետազոտություններ և սերտ համագործակցություն ֆերմերների, պետական կառույցների ու գիտական փորձագետների հետ՝ ժամանակային և լոգիստիկ սահմանափակումների պայմաններում։

Մեր մոտեցումը՝

Civitta Armenia-ի թիմը նախագծել և իրականացրել է համապետական գյուղատնտեսական հարցում, որն ընդգրկել է 118 անասնապահական և 105 բուսաբուծական տնտեսություններ Հայաստանի բոլոր տասը մարզերում: Մեթոդաբանությունը համակցում էր քանակական և որակական գործիքներ, ներառյալ.

  • Համապարփակ հարցաշարեր և դաշտային հետազոտություններ միջին և խոշոր տնտեսությունների շրջանում:
  • Խորացված հարցազրույցներ և ֆոկուս խմբային քննարկումներ նախարարությունների, վիճակագրական գործակալությունների և գիտական շրջանակների հետ:
  • Հարցումների պատասխանների 55%-ի որակի վերահսկողություն՝ մեթոդաբանական խստությունն ապահովելու նպատակով:
  • Վիճակագրական վերլուծություն և Հայաստանին բնորոշ ջերմոցային գազերի արտանետումների գործակիցների մշակում մեթանի (CH4) և ազոտի ենթօքսիդի (N2O) համար:

Civitta-ի թիմը նաև մշակել է գործնական հանձնարարականներ տվյալների հավաքագրման բարելավման և գյուղատնտեսական թափոնների կառավարման վերաբերյալ՝ երաշխավորելով, որ արդյունքները ուղղակիորեն կիրառվեն ազգային գույքագրման համակարգերում և ապագա քաղաքականության մշակման գործում:

Արդյունքները և ազդեցությունը՝

  • Գյուղատնտեսական ՋԳ-ների համապարփակ տվյալների բազայի ստեղծում Հայաստանի համար, որն ընդգրկում է անասնաբուծությունը, բուսաբուծությունը և գոմաղբի կառավարումը:
  • Մեթանի և ազոտի ենթօքսիդի արտանետումների ազգային գործակիցների բարելավում, ինչը նվազեցրեց անորոշությունը ՋԳ-ների վերաբերյալ ազգային հաշվետվություններում:
  • Քաղաքականության և գիտելիքի բացերի բացահայտում՝ գոմաղբի կառավարման և գյուղատնտեսական կենսաթափոնների օգտագործման ոլորտներում:
  • Հետազոտության արդյունքների կիրառում Հայաստանի «Երկամյա թափանցիկության հաշվետվությունների» (BTRs) պատրաստման գործում և Շրջակա միջավայրի նախարարության ուղղորդում՝ կլիմայի նկատմամբ խելացի գյուղատնտեսական միջամտությունների պլանավորման հարցում:

Հիմնական եզրահանգումները

  • Ազդեցություն. Civitta-ի աշխատանքը հզորացրեց Հայաստանի ազգային կարողությունները՝ գյուղատնտեսական արտանետումներն ավելի մեծ ճշգրտությամբ չափելու և զեկուցելու գործում:
  • Նորարարություն. Քանակական տվյալների հավաքագրման համակցումը շահագրգիռ կողմերի որակական պատկերացումների հետ այժմ դիտարկվում է որպես մոդելային մոտեցում փոքր տնտեսությունների գյուղատնտեսական արտանետումների գնահատման համար:
  • Կայունություն. Արդյունքները հիմք են հանդիսանում ՄԱԶԾ-ի և կառավարության շարունակական ջանքերի համար՝ ուղղված փաստարկված տվյալների հավաքագրումը Ազգային վիճակագրական համակարգում ներառելուն և տեղական հաստատություններին ՋԳ գույքագրման հետագա բարելավման նպատակով վերապատրաստելուն:

Գործընկերներ՝