Client
Banzai
Banzai-ն SaaS MarTech ընկերություն է, որը B2B մարքեթոլոգների համար տրամադրում է տվյալների վրա հիմնված միջոցառումների և ներգրավվածության մարքեթինգային լուծումներ: Նրանց հարթակն աջակցում է ինչպես անձնական, այնպես էլ վիրտուալ միջոցառումներին (Demio), համատեղելով լսարանի ձեռքբերման, վեբինարների հնարավորությունները և ներգրավվածության գործիքները: Օգնելով մարքեթոլոգներին արդյունավետ կապ հաստատել իրենց լսարանի հետ՝ Banzai-ն առաջարկում է պրոդուկտների փաթեթ, որոնք ապահովում են գրանցումների աճ, բարձրացնում են մասնակցության մակարդակը և խթանում ներգրավվածությունը միջոցառման ողջ կենսապտույտի ընթացքում:
Առցանց ներգրավվածության միջավայրի զարգացմանը զուգընթաց՝ միջոցառումների մարքեթինգի, առաջխաղացման և մասնակիցների փոխգործակցության կառավարումը տարբեր հարթակներում դարձել էր գնալով ավելի բարդ: Banzai-ն հնարավորություն տեսավ պարզեցնելու այս գործընթացները նորարարական պրոդուկտների մշակման միջոցով, ինչը կօգներ մարքեթոլոգներին ապահովել գրանցումների աճ, բարձր ներգրավվածություն և չափելի արդյունքներ՝ մեծ մասշտաբներով:
Չնայած միջոցառումների մարքեթինգի էկոհամակարգում Banzai-ի ամուր դիրքերին, ընկերությունը գիտակցում էր, որ ոլորտի մասնագետները դեռևս բախվում են հատվածային (fragmented) գործիքների և ժամանակատար աշխատանքային գործընթացների խնդրին: Միջոցառումների առաջխաղացումը պահանջում էր միմյանց հետ չկապակցված բազմաթիվ հարթակների կիրառում, իսկ գրանցումների կառավարումն ու ներգրավվածության վերահսկումը չունեին իրական ժամանակում (real-time) ինտեգրման հնարավորություն: Միասնական և տվյալների վրա հիմնված համակարգի անհրաժեշտությունը, որը կօպտիմալացներ միջոցառումների մարքեթինգի յուրաքանչյուր փուլը, դարձել էր առանցքային՝ թե՛ գործառնական արդյունավետության, թե՛ մրցակցային առավելության հասնելու համար:
HackTech-ը (2025 թ. սեպտեմբերից՝ Civitta խմբի անդամ) համագործակցեց Banzai-ի հետ՝ իրականացնելու երեք փոխլրացնող պրոդուկտների՝ Reach-ի, Boost-ի և Showcase-ի ամբողջական մշակումը: Դրանցից յուրաքանչյուրը նախագծված էր լուծելու միջոցառումների մարքեթինգի փուլերում առաջացող կոնկրետ խնդիրներ: Այս լուծումները միասին նպատակ ունեին ավտոմատացնել աշխատանքային հոսքերը, բարձրացնել օգտատերերի ներգրավվածությունը և մարքեթոլոգներին տրամադրել անհրաժեշտ ճկունությունն ու վերահսկողությունը՝ բարձր արդյունավետությամբ արշավներ իրականացնելու համար:
Համագործակցությունը մեկնարկեց համապարփակ հետազոտական (discovery) փուլով, որի ընթացքում Banzai-ի արտադրանքի տեսլականը համադրվեց օգտատերերի խնդիրների և համակարգի մասշտաբայնացման երկարաժամկետ նպատակների հետ: Մեր ինժեներական և արտադրանքի մշակման թիմերի համար աշխատանքի հիմքում «համակարգային մտածողությունն» էր (System Thinking), ինչը թույլ տվեց իրականացնել արագ նախատիպավորում և ապահովել հետադարձ կապի մշտական շրջափուլ Banzai-ի շահագրգիռ կողմերի հետ:
Դիզայնի և տեխնիկական ճարտարապետության մեջ շեշտը դրվեց մոդուլյարության, անխափան ինտեգրման և օգտատիրական անխոչընդոտ փորձառության վրա: Սրանք այն առանցքային սկզբունքներն էին, որոնք հնարավորություն տվեցին այս պրոդուկտներին գործել որպես մեկ միասնական էկոհամակարգի մաս:
Յուրաքանչյուր լուծում կառուցվեց մասշտաբայնացման հեռանկարով՝ կիրառելով հուսալի ինժեներական կառուցվածքներ (frameworks), որոնք ապահովում են ճկուն տեղակայում և հեշտ ինտեգրում մարքեթինգային գոյություն ունեցող համակարգերին: Banzai-ի և HackTech-ի գործընկերությունը հիմնված էր փուլային նորարարության վրա՝ երաշխավորելով նոր ֆունկցիոնալ հնարավորությունների ներդրումը՝ առանց ընթացիկ գործառնությունների կամ օգտատերերի փորձառության խաթարման:
Reach, Boost և Showcase-ի ներդրումը փոխակերպեց մարքեթոլոգների կողմից վիրտուալ միջոցառումների կառավարման եղանակը: Հիմնական գործիքների միավորումը մեկ միասնական էկոհամակարգում Banzai-ի հաճախորդներին թույլ տվեց բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, կրճատել գործառնական ծախսերը և ապահովել միջոցառումների մասնակցության ու ներգրավվածության ցուցանիշների չափելի աճ: Պրոդուկտների մոդուլյար կառուցվածքը հնարավորություն տվեց Banzai-ին ընդլայնել իր ներկայությունը շուկայում:
Այն նաև թույլ տվեց ընկերությանը ներդնել նոր ֆունկցիոնալ հնարավորություններ ավելի արագ, քան երբևէ՝ Banzai-ին դիրքավորելով որպես առաջատար վիրտուալ միջոցառումների տեխնոլոգիական ոլորտում: Բացի տեխնիկական ձեռքբերումներից, այս համագործակցությունը հիմք հանդիսացավ շարունակական նորարարությունների համար: Պրոդուկտների նոր փաթեթի շնորհիվ Banzai-ն ծառայություններ մատուցող ընկերությունից վերածվեց միջոցառումների մարքեթինգի լիարժեք հարթակի՝ օգնելով մարքեթոլոգներին հեշտությամբ իրականացնել առավել ազդեցիկ և տվյալների վրա հիմնված վիրտուալ նախագծեր: