«Կողք-կողքի» վերտառությամբ մեր հարցազրույցների շարքին մասնակցելու համար հրավիրում ենք մեկ գործընկերոջ և մեկ խորհրդատուի՝ իրենց առօրյա գործունեության մասին պատկերացումներ տալու և իրենց համապատասխան դերակատարության մասին զուգահեռ տեսակետներ ներկայացնելու նպատակով։
Այս թողարկման համար մենք կապվեցինք հայաստանյան մասնաճյուղի մեր գործընկերների հետ։ Մանուկ Հերգնյանը կառավարող գործընկեր է, իսկ Եվա Արևիկյանը՝ խորհրդական։
Մանուկ․ Հոգու և մարմնի մասին հոգ տանելը, որն ինձ նախապատրաստում է նոր օրվան, ընդ որում հիմնականում մտավոր աշխատանք եմ կատարում։ Կատարյալ օրը սկսում եմ՝ հանդիպելով և անելիքները պլանավորելով թիմի հետ։ Լավագույն զգացողությունն այն է, երբ գիտակցում ես, որ թիմի հետ լիարժեք ներդաշնակության մեջ ես և ընդհանուր գաղափարներ ունեք առաջիկա օրվա ու շաբաթվա մարտահրավերները հաղթահարելու վերաբերյալ։
Եվա․ Օրը սկսելու համար իմ կատարյալ առավոտյան առօրյան կազմված է քաղաքում թարմացնող զբոսանքից, մի գավաթ սուրճ վայելելուց և որևիցե հոդվածի ընթերցանությունից։
Մանուկ․ Մեծամասամբ՝ դասական երաժշտության նմուշներ։ Տրամադրությունս բարձրացնելու անհրաժեշտության դեպքում օգնության են գալիս իտալական վարպետները, մասնավորապես՝ Կորելին, Վիվալդին, Ալիոնին և Պալեստրինան։
Եվա․ Իմ երաժշտական ճաշակը շատ բազմազան է, բայց թուլությունս ջազն է։ Սիրում եմ օրս սկսել Լուի Արմստրոնգի, Էլլա Ֆիցջերալդի և Դյուք Էլինգթոնի սահուն հնչյուններով։
Մանուկ․ երբեմն կարճ զբոսանքի եմ գնում, թեպետ դա ավելի շուտ աշխատանքի ևս մեկ ռեժիմ է, քան ընդմիջում, քանի որ այն օգնում է սրելու մտքերս։ Առհասարակ որևէ գործողություն, որ ինձ օգնում է հայացքս կտրել էկրանից՝ հանգստացնող է։ Իհարկե կատարյալ կլիներ, եթե կարողանայի օրվա ընթացքում մի 15 րոպեով աչքերս փակել։
Եվա․ Քանի որ մեր գրասենյակը գտնվում է Երևանի փոքր կենտրոնում, ընդմիջումների ժամանակ քայլում եմ գեղեցիկ շրջակայքում կամ մոտակա սրճարանից մի գավաթ լատե վերցնում։
Մանուկ․ Կինս և երեխաներս հուսահատ սպասում են իմ տապակած կարտոֆիլը համտեսելուն, որը, հավատացնում եմ, կարող եմ պատրաստել Միշլեի աստղի մակարդակով։ Սակայն վերջին անգամ այն պատրաստել եմ ուսանող ժամանակ։
Եվա․ Խոստովանում եմ, որ վերջին շրջանում ակտիվ չեմ եղել խոհանոցում, թեպետ սիրում եմ փորձարկումներ անել։ Ունեմ հատուկ ճաշատեսակներ, որոնք պատրաստում եմ տոներին ընդառաջ, իսկ իմ ամենասիրելի ուտեստներն աղանդերներն են։
Մանուկ․ Սովորաբար, ոչ թե շահադրդվածություն այլ ավելի շատ էներգիա է անհրաժեշտ պլանավորված աշխատանքներն անելու համար, որոնք հաճախ շատ են լինում և հոգնեցուցիչ։ Երբեմն լավագույն տարբերակը կանգ առնելը, հետ նայելը և լրիվ վերալիցքավորումից հետո վերամեկնարկելն է։
Եվա․ Ես բավականություն եմ ստանում արդյունավետ լուծումներ գտնելու գործընթացից։ Հաստատապես հավատում եմ համառության ուժին և երկարաժամկետ նպատակներին հասնելու ճանապարհը փոքր քայլերով հաղթահարելու սկզբունքին։ Այս մտածելակերպն ինձ օգնում է մնալ շահադրդված և կենտրոնանալ ավելի մեծ պատկերի վրա։
Մանուկ․ Սիրում եմ շախմատ խաղալ։ երկու րոպե խաղալն ինձ լավ մարզավիճակում է պահում՝ հնարավորինս հետաձգելով այն օրը, երբ կրտսեր որդիս պարտության կմատնի ինձ։
Եվա․ Մի քանի սիրելի զբաղմունք ունեմ, որոնք վայելում եմ ազատ ժամանակ։ Իմ կյանքի զգալի հատված է զբաղեցրել պարը, և թեպետ այլևս չեմ զբաղվում պրոֆեսիանալ պարով, այն շարունակում է մնալ իմ կիրքը։ Սիրւմ եմ հաճախել Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային և պարային ներկայացումներին, որտեղ, ի դեպ, ներկայացումների մեջ հանդես գալու համեստ փորձ էլ եմ ունեցել։ Սիրում եմ նաև երգել։ Բացի այդ, հետևում եմ ֆուտբոլային խաղերին և փորձում բաց չթողնել բոլոր խոշոր մրցաշարերը։
Մանուկ․ Ընտանիքիս հետ քաղաքից դուրս գալը, եկեղեցի հաճախելը և ընթերցանությունը, մասնավորապես՝ փիլիսոփայական գրականություն, ինչպես նաև իմ գլխավորած ընկերային (սոցիալական) նախաձեռնություններով զբաղվելը։
Եվա․ Սիրում եմ շաբաթավերջն անցկացնել հանգստացնող և լիցքավորող խառն աշխատանքներ անելով։ Իսկ հանգստյան օրերը գերառանձնահատուկ դարձնելու համար քաղաքից դուրս եմ գալիս՝ ընտանիքիս և ընկերներիս հետ որակյալ ժամանակ անցկացնելու համար։
Մանուկ․ Մշտապես սովորելը կոչում է, իսկ խորհրդատվությունը՝ այդ կոչումն իրականացնելու լավագույն ասպարեզներից մեկը։
Եվա․ Սովորելու գործընթացը մեծ ընդգրկում ունի և հարատև է, ուստի ես միշտ հետ եմ նայում, արժևորում սեփական զարգացման ուղղությամբ անցածս ուղին՝ մի կետից մյուսը։ Հնարավորություն եմ ունեցել աշխատելու արդյունարար ու հետաքրքիր նախագծերում, գործակցել տաղանդավոր գործընկերների հետ թե տեղական և թե միջազգային հարթակներում և սովորել ըմբոստի մտածելակերպ ունենալու կարևորությունը՝ մշտապես փնտրելով նոր լուծումներ և հանձնառու մնալով ցկյանս սովորելու սկզբունքին։
Մանուկ․ Բոլորը նոր բաներ սովորելու, իրենց կարողունակությունն ավելացնելու և համատեղ գեղեցիկ աշխատանքը միասին վայելելու մեծ ցանկություն ունեն։ Թիմի յուրաքանչյուր անդամ անձամբ իրեն պարգևատրված է զգում, երբ տեսնում է մեր ընդհանուր աշխատանքի կենկրետ ազդեցությունը բիզնեսի ոլորտի և առհասարակ երկրի վրա։
Եվա․ Ինձ դուր է գալիս մեր թիմի ջանադիր աշխատանքը, ընդ որում այն համեմվում է հումորի լավ զգացումով։ Ամեն շաբաթ մենք անցկացնում ենք «միացյալ սուրճի» շուրջ փորձի փոխանակման նիստեր, ինչպես նաև վայելում թիմային հավաքները գրասենյակից դուրս։
Մանուկ․ Ավելի շուտ՝ քշտած թևքեր, քան փայլուն փաթեթավորում։
Եվա․ C(Challenger – մարտահրավեր նետող) I(Inspiring – ոգեշնչող) V(Vibrant – պայծառ) I(Impactful – ազդեցիկ) T(Team-spirited – թիմային ոգի ունեցող) T(Transformative – փոխակերպող) A(Adventurous – արկածախնդիր)։