Client
World Bank GroupՀայաստանի Երևան և Վրաստանի Ռուսթավի քաղաքներն առերեսվում են կյանքի որակին առնչվող մարտահրավերների, ներառյալ անհամարժեք կանաչ տարածքները, օդի վատ որակը և հանգստի գոտիների սահմանափակ մատչելիությունը։ Բնակիչների առողջության և բարեկեցության վրա բացասական ազդեցություններն ակներև են և պահանջում են հրատապ համապարփակ միջամտություն։
«Կանաչ տարածքների բարելավում հարակայուն քաղաքների համար» նախագիծը, որը Համաշխարհային բանկի և Երևանի ու Ռուսթավիի քաղաքապետարանների համատեղ նախաձեռնությունն է, նպատակաուղղված է քաղաքային կանաչ ենթակառույցների և ընդհանուր կենսապահովման էական բարելավմանը։
Այս համատեքստում Սիվիտտայի գլխավորած կոնսորցիումը գնահատել և հասցեագրել է քաղաքների կանաչ տարածքները պատուհասած մի շարք խնդիրներ։
Կանաչ տարածքներն ապահովում են բազմաթիվ առավելություններ, ներառյալ հանգիստը, օդի որակի բարելավումը և համայնքի ընդհանուր բարեկեցությունը։ Սակայն մեկ շնչին ընկնող կանաչ տարածքի ապահովման առումով Երևանը և Ռուսթավին հեռու են միջազգային չափորոշիչներից։ Համեմատական վերլուծության միջոցով առանձնացվել են քաղաքներում առկա թերությունները, դրանով իսկ շեշտադրելով այս նախագծի կենսական կարևորությունը բնակիչների համար։
Նախագծի նպատակը եղել է Երևանի և Ռուսթավիի լանդշաֆտի հեղափոխական փոփոխությունը՝ կանաչ տարածքների վերականգնման միջոցով։ Ըստ էության, նպատակը եղել է քաղաքները վերածել գործուն, հարակայուն հանգրվանի, որտեղ բնակիչները կկարողանան բարգավաճել փարթամ կանաչի պայմաններում՝ վայելելով ոչ միայն պարզապես հարակայուն շրջակա միջավայրը, այլև ընկերային համախմբվածությունն ու տնտեսական բարեկեցությունը։
Մեր հավակնոտ նպատակին հասնելու համար մշակել ենք իրականացման դինամիկ և նորարարական ճանապարհային քարտեզ, որտեղ նորագույն տեխնոլոգիան համադրել ենք համայնքի ներգրավվածության և քաղաքային պլանավորման սկզբունքների հետ։
Նախագծով առաջարկվում են բացահայտված մարտահրավերների հասցեագրմանը և Երևան քաղաքի կանաչ տարածքների բարելավմանն ուղղված մի շարք համապարփակ առաջարկություններ, ներառյալ հետևյալը․
Տարածական պլանավորման վրա հիմնված որոշումների կայացում․
Կանաչապատման գիտահեն մեթոդաբանություն․
Հանրային կանաչ տարածքները որպես համաքաղաքային համակարգ․
Քաղաք-պարտեզ կարգավիճակի վերահաստատում․
Ինքնաբավ կանաչ տարածքներ․
Նախագծի ավարտից հետո Հայաստանում և Վրաստանում հրիվիրվեցին մի շարք ներկայացուցչական աշխատաժողովներ՝ համախմբելով կառավարության ներկայացուցիչների, համայնքապետարանների պաշտոնյաների և այլ առանցքային շահակիրների։ Աշխատաժողովները ծառայեցին որպես կարևորագույն հարթակ՝ նախագծի արդյունքները քննարկելու, կարծիքներ փոխանակելու և երևանում ու Ռուսթավիում կանաչ տարածքների հետագա զարգացման ռազմավարություն մշակելու համար։
Հայաստանում կայացած աշխատաժողովը համախմբեց կառավարության տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ քաղաքային պլանավորման, բնապահպանական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների։ Համայնքների ղեկավարների, բնապահպանական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների փորձագետների կողքին աշխատաժոովին ակտիվորեն մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները։ Մասնավորապես, խոր քննարկումներ եղան գնահատման արդյունքների վերաբերյալ, որոնց ընթացքում շեշտադրվեցին քաղաքի կանաչ տարածքների առջև ծառացած մարտահրավերները և նշվեցին առաջնահերթ միջամտության կարիք ունեցող ոլորտները։ Շահակիրները մտքեր փոխանակեցին քաղաքականության հնարավոր բարեփոխումների, ներդրումային ռազմավարության և Երևանի կանաչ ենթակառուցվածքի վերականգնմանն ու պահպանմանն ուղղված նախաձեռնություններին համայնքների ներգրավման վերաբերյալ։
Նմանապես, Ռուսթավիում անցկացված աշխատաժողովը մեկտեղեց կառավարության պաշտոնյաների, քաղաքապետարանի ներկայացուցիչների և համայնքային շահակիրների՝ նախագծի արդյունքների մասին խորհելու և անհրաժեշտ գործողությունների շարք նախանշելու համար։ Մասնակիցները աշխույժ քննարկումներ անցկացրին կանաչ տարածքների բաշխվածության անհամամասնությունների, բնապահպանական հարակայունության վրա ուրբանիզացիայի ազդեցության և հանրային ունեցվածքի պահպանման գործում կառավարման դերի վերաբերյալ։ Գործակցային երկխոսության միջոցով մասնակիցները քննության առան նորարարական լուծումներ, հաստատեցին գործընկերային կապեր և ապագա սերունդների համար Ռուսթավիի կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու նպատակով համատեղ գործողություն իրականացնելու հանձնառություն ստանձնեցին։
Աշխատաժողովներն ընդգծեցին քաղաքային բարդ մարտահրավերներին դիմակայելու գործում բազմաշահակիր գործակցության և մասնակցային որոշումների կայացման կարևորությունը։ Օգտվելով պետական մարմինների, քաղաքապետարանների և քաղհասարակության հավաքական փորձից, մասնագիտական գիտելիքներից և ռեսուրսներից՝ Հայաստանն ու Վրաստանը պատրաստ են ոտք դնել դեպի ավելի կանաչ, ավելի հարակայուն քաղաքներ տանող ուղին՝ բոլոր բնակիչների համար ապահովելով ավելի պայծառ ու ավելի առողջ ապագա։