Client
Major private bank in ArmeniaՀայաստանյան մեծ ունիվերսալ բանկերից մեկին անհրաժեշտ էր թվային փոխակերպման ռազմավարություն՝ իր մրցակցային դիրքը բարելավելու, հաճախորդների հավատարմությունն ավելացնելու, նոր հաճախորդների ներգրավելու և գործառնական արդյունավետության հասնելու համար։
Նախագիծը բաղկացած էր մի քանի բաղադրիչներից․
1) բանկի թվային հասունության ախտորոշում,
2) թե ֆիզիկական անձ և թե իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների կարիքների ըմբռնում,
3) շուկայի զարգացման միտումների ըմբռնում և համաշխարհային բանկերի թվայնացման լավագույն գործելակերպերի ուսումնասիրում,
4) հաճախորդների սպասարկման գործընթացների վերլուծություն, հաճախորդների հետ աշխատանքի փուլերի և բանկում պոտենցիալ խափանումների վերլուծություն՝ ավտոմատացման և թվայնացման տեսակետից։
Անցկացվել է 1000 հաճախորդի հարցում և փոքր ու միջին բիզնեսի ոլորտի հաճախորդների հետ 30 խորքային հարցազրույցներ, հաճախորդի հետ աշխատանքի փուլերի, ինչպես նաև բանկի ներքին գործընթացների վերլուծություններ, որոնց հիման վրա մշակվել են ռազմավարական նախաձեռնություններ։
Որպես նախագծի արդյունք, առաջարկվել են մի շարք ռազմավարական նախաձեռնություններ, ներառյալ՝ թվային բանկի հաճախորդների թիրախային հատվածները, տվյալների կառավարման գործընթացների բարելավումը, արտադրանքի մշակումը, հաճախորդների սպասարկումը, առցանց և անցանց վաճառքների և սպասարկման ուղիների ոլորտում սպասարկման լավարկումը, ՏՏ համակարգերի արդիականացումը։